info@flexap.am (+374 60) 501775 (+374 41) 501775

Մեր մասին

FlexAp – ը (Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ) տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող հայ-ամերիկյան ընկերություն Է, որը հիմնադրվել է 2010 թ․ – ին և տրամադրում է Աշխատակիցների Հաճախումների Կառավարման և Մուտքի Վերահսկման Համակարգերիի ներդրման ծառայություններ Հայաստանում և Հայաստանից դուրս:

FlexAp ը տարածաշրջանում AMG աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգի միակ լիցենզավորված, բացառիկ դիստրիբյուտորն է:

Հայաստանում ունենալով ավելի քան 300 հաճախորդներ, այդ թվում թե′ տեղական կազմակերպություններ, թե′ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններ։ FlexAp ընկերությունը ցանկացած կազմակերպությանը ցուցաբերում է անհատական մոտեցում և առաջարկում համապատասխան լուծում՝ հիմնվելով տվյալ կազմակերպության կարիքների ու պահանջների վրա, և հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները (գործունեության տեսակ, աշխատակիցների քանակ, մասնաճյուղերի առկայություն, և այլն):

FlexAp-ի առավելությունները՝

  • Ամբողջական և որակյալ ծառայության տրամադրում՝ սկսած խորհրդատվությունից մինչև հետերաշխիքային սպասարկում
  • Ոլորտի առանձնահատկությունների իմացության բարձր մակարդակ և փորձառու մասնագետներ
  • տեղայնացրած Հայաստանյան շուկայի պահանջների համար ծրագրային ապահովում
  • Ճկուն գնային քաղաքականություն

Նշված առավելությունների շնորհիվ FlexAp ընկերությունը կարողացել է ստեղծել երակարատև և վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ, արժանանալ նրանց բարձր գնահատականին, և արդյունքում դառնալ Հայաստանյան շուկայում տվյալ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: