info@flexap.am (+374 60) 501775 (+374 41) 501775

Հաճախորդները մեր մասին

ՓՐԱՅՍՈՒՈԹԵՐՀԱՈՒՍԿՈՒՊԵՐՍ (PWC)

FlexAp-ի կողմից տեղադրված Հաճախումների Կառավարման Համակարգը հնարավորություն տվեց հեշտությամբ կառավարել աշխատակիցների հաճախումները և ապահովել գրասենյակի անվտանգությունը։
FlexAp-ի անձնակազմը ցուցաբերեց հաճախորդին ուղղված անհատական մոտեցում համագործակցության բոլոր փուլերում։ Ուսուցումն ու սպասարկումն իրականացնող անձնակազմն ունի բարձր մասնագիտական որակավորում և օգնում է արագ լուծել բոլոր հարցերը։
Լևոն Բոլիբեկյան
Հայաստանի ՏՏ Հարաբերությունների Ղեկավար

ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ

Ութամյա համագործակցության ընթացքում Flexap ընկերության կողմից մեր Ընկերության գրասենյակում և Իդեալ Համակարգի սրահներում տեղադրված սարքավորումների շնորհիվ մենք հնարավորություն ստացանք առավել արդյունավետ դարձնել կադրերի կառավարումն ու բարձրացնել կարգապահությունը:
Մուշեղ Եղիկյան
Ցանցային Ապահովման Մասնագետ

ԱՆԻ ՀՈԹԵԼ ՊԼԱԶԱ

Flexap ֆիրմայի աշխատակիցների հաճախումների գրանցման ծրագիրը մեզ հնարավորություն տվեց հեշտությամբ կառավարել և վերահսկել հյուրանոցի աշխատակիցների չափազանց բազմազան աշխատանքային գրաֆիկները: Այժմ մենք ունենք աշխատակիցների հաճախումների ճշգրիտ տվյալները և շատ արագ կարողանում ենք պարզել բոլոր ուշացումները, բացակայությունները և այլ շատ կարևոր տեղեկատվություն աշխատակիցների վերաբերյալ:
Սիրանուշ Ծատուրյան
Աշխատակազմի Ղեկավար

ԻՆԵԿՈԲԱՆԿ

Համակարգը հնարավորություն է տվել արդյունավետ կառավարել աշխատակիցների հաճախումները և ստանալ տարատեսակ հաշվետվություններ դրանց վերաբերյալ։
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

Բիբլոս Բանկ

Հաճախումների կառավարման համակարգի միջոցով կարողանում ենք տեսնել, թե որքան շուտ կամ ուշ են աշխատակիցները մուտք կամ ելք կատարել, ինչպես նաև ընդհանուր նախատեսված քանակից որքան են ավել կամ պակաս աշխատել: Ինչպես նաև ծրագրի շնորհիվ բարձրացավ աշխատակիցների կարգապահությունը, և ավելի հեշտացրեց նրանց  կառավարումը:
Նինա Կարապետյան
ՄՌ Կառավարման Մասնագետ

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ-ի կողմից ձեռք բերված AMG Attendance System համակարգը հնարավորություն ընձեռեց Ընկերության աշխատակիցների հաճախումները շատ ավելի «թափանցիկ» դարձնել և ժամանակի հետ կատարելագործել նրանց հաճախումների արդյունավետությունը, որի վերաբերյալ փաստացի ցուցանիշներ կարող ենք ունենալ րոպեների ընթացքում՝ ծրագրից արտահանելով տարաբնույթ հաշվետվություններ:
Արևիկ Ջանյան
Կոմերցիոն Բաժնի Ավագ Մասնագետ

ԷՍ ԷՖ ԷԼ

Flexap-ից ձեռք բերելով AMG Attendance System աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգը` մենք կարողացանք միանգամից լուծել թե՛ մուտքի/ելքի ժամերի գրանցման, թե՛ մեր գրասենյակի անվտանգության հարցը: Այժմ մենք ունենք ճշգրիտ տվյալներ աշխատակիցների հաճախումների մասին և այլևս ժամանակ չենք վատնում հաշվարկներ կատարելու վրա:
Վարդուհի Պետրոսյան
ՄՌ Կառավարիչ

ՍԱՐԴ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ

Համակարգի տեղադրումը օգնեց մեզ վերահսկել աշխատակիցների ուշացումները, մուտքագրել արձակուրդները և այլ տեղեկատվություն աշխատակիցների վերաբերյալ, ինչպես նաև կատարել մի շարք այլ կադրային գործառույթներ: Նաև ծրագիրը հնարավորություն է տալիս վերահսկել աշխատակիցների շարժը ՝ մեկ վայրից մեկ այլ վայր:
Մարինա Մաշինյան
ՄՌ Բաժնի Ղեկավար

Բրեվիս

FlexAp աշխատակիցների հաճախումների գրանցման ծրագիրը հնարավորություն տվեց լիովին վերահսկելու մեր աշխատակիցների հաճախումները: Ծրագրի ներդրմամբ մենք լուծեցինք ևս մեկ կարևորագույն խնդիր՝ գրասենյակի անվտագության հարցը։ Անվտանգությունը մեզ համար ճիշտ աշխատանքային գործընթացի կարևորագույն նախապայմանն է, ուստի FlexAp-ի դերն այդ տեսանկյունից շատ որոշիչ եղավ։
Լիլիթ Գևորգյան
Զարգացման և ՄՌԿ բաժնի տնօրեն

Սպայկա

“Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս” ՓԲԸ-ի կողմից առաջակվող AMG Attendance System աշխատաժամանակի հաշվարկման բազմաֆունկցիոնալ և ճկուն համակարգը մեր կազմակերպությանը հնարավություն տվեց վերահսկել և արդյունավետ կառավարել աշխատակիցների աշխատաժամերը, նույնիսկ այն դեպքում, որ կազմակերպության գրասենյակային և արտադրական տարածքները գտնվում են տարբեր վայրերում:
Շուշանիկ Սիրոյան
ՄՌԿ բաժնի ղեկավար

Մատալան

Հաճախումների կառավարման համակարգը ինքնին շատ է հեշտացրել աշխատակիցների հաճախումների վերահսկողությունը: Համակարգի շնորհիվ կարողանում ենք արագորեն տեսնել ուշացումները, բացակայությունները, հաշվարկել արտաժամերը և այլն:
Յուրա Առաքելյան
Խանութ/սրահի Կառավարիչ

ՄՈՍԿՎԻՉԿԱ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՑԱՆՑ

"Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս”-ի ծրագիրը բավականին արդյունավետ եղավ աշխատակիցների հաճախումն ու աշխատավարձի հաշվելը օպտիմալացնելու հարցում: Կարճ ժամանակահատվածում այն դարձավ մեր աշխատանքային առօրյայի բաղադրիչներից մեկը:
Գայանե Մարտիրոսյան
ՄՌ Կառավարիչ