info@flexap.am (+374 60) 501775 (+374 41) 501775

Ծառայություններ

Ավելի քան 13 տարի է  FlexAp ընկերությունը աշխատում է Հաճախումների կառավարման և Մուտքի վերահսկման համակարգերի ոլորտում, և այժմ հանդիսանում է տվյալ ոլորտում գործող առաջատար ընկերությունը Հայաստանում։

Խորհրդատվություն

FlexAp ընկերությունը տրամադրում է նախնական խորհրդատվություն Ձեր կազմակերպության խնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակով:

Ներդրման ծառայություններ

Որպես հաջորդ փուլ՝ Ընկերությունը տրամադրում է ամբողջական ներդրման ծառայություններ, որոնց մեջ ներառվում են թե՛ սարքերի, թե՛ ծրագրի տեղադրումը և կարգավորումները։ Մեր մասնագետները մեծ փորձի շնորհիվ իրականացնում են համակարգի ներդրումը և կարգավորումը արագ և որակյալ կերպով։ FlexAp-ի ներդրման մասնագետները աշխատում են հաճախորդների հետ մինչև ներդրման գործընթացի ավարտը, որից հետո սկսվում է սպասարկման գործընթացը։

Ծրագրի ուսուցման ծառայություն

Ծրագրի մասնագետները Ձեզ կսովորեցնեն ոչ միայն կարգավորել համակարգի ֆունկցիոնալությունը, այլ նաև՝ ծրագրի և տվյալների օգտագործման գործընթացները։

Սպասարկման ծառայություն

Մեր հարաբերությունները հաճախորդների հետ չեն սահմանափակվում միայն ներդրմամբ և ծրագրի ուսուցմամբ։ Մեր փորձառու սպասարկման թիմը կաջակցի Ձեզ և՛ տեխնիկական խնդիրների, և՛ լրացուցիչ լուծումների քննարկման հարցում: Մենք տրամադրում ենք որակյալ սպասարկում ներառելով՝

  • Տեխնիկական օգնություն
  • Սարքի և ծրագրի աջակցություն
  • Ծրագրի թարմացումներ