info@flexap.am (+374 60) 501775 (+374 41) 501775

Անվտանգության շրջայցերի համակարգ

Անվտանգության շրջայցերի համակարգը նախատեսված է վերահսկելու անվտանգության աշխատակիցների աշխատանքը և համոզվելու, որ նրանք սահմանված շրջայցերը կատարում են ճիշտ ժամերին և ճիշտ վայրերով:

Համակարգն աշխատում է 125Khz RFID հսկման կետերով, որոնք սովորաբար տեղադրվում են այն վայրերում, որոնք անհրաժեշտ է վերահսկել (օրինակ՝ նկուղներում, պահեստներում, մուտքերում, և այլն) Անվտանգության աշխատակիցը, պարզապես սարքը հսկման կետին մոտեցնելու միջոցով (առանց հպվելու), սարքում գրանցում է հսկման կետերի տվյալները և պահում գրանցման ժամը:

Համակարգը ներառում է նաև Շրջայցերի Կառավարման Ծրագիր, որում բեռնվում են սարքի միջոցով գրանցված բոլոր տվյալները: Տվյալները բեռնելու համար անհրաժեշտ է պարզապես սարքը միացնել համակարգչին USB մալուխով և ծրագրի միջոցով կատարել բեռնումը: Ծրագիրն այնուհետ այդ տվյալների հիման վրա կարող է գեներացնել հաշվետվություններ, որոնք ցույց կտան անվտանգության աշխատակիցների կատարած շրջայցերի տվյալները: