info@flexap.am (+374 60) 501775 (+374 99) 094415

WS 700

WS 700 հաճախումների գրանցման և մուտքի կառավարման սարքերը մշակված են ZKSoftware-ի նորագույն ZEM600 պլատֆորմի և ZKFinger 10.0 մատնահետքի ճանաչման ալգորիթմի հիման վրա` բարելավելու համար նույնականացման արագությունը: WS 700 սարքն ունի բարձր որակի նկարներ ապահովող մատնահետքի օպտիկական սենսոր, որը դիմացկուն է քերծվածքներից, հարվածներից, տատանումներից և հոսանքի էլեկտրաստատիկ ցնցումներից:
WS 700 սարքն ունի ֆոտոխցիկ և 3.5 դույմանոց գունավոր TFT-LCD էկրան, ինչի շնորհիվ այն կարող է ցուցադրել գրաֆիկական ինտերֆեյս, ինչպես նաև աշխատակիցների գունավոր նկարները: Այն ապահովում է միացման հնարավորություն TCP/IP, RS-232/485, USB-host և USB-client եղանակներով, ունի 8 հատ գործառնական ստեղներ և մարտկոց, ինչպես նաև հնարավորություն ունի միանալ մուտքի կառավարման տարբեր սարքավորումների (օր.` էլեկտրական կողպեքներ, ելքի կոճակներ, զանգեր):
WS 700 մոդելը կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է կիրառել մեկից ավելի մեթոդներով նույնականացում` մատնահետքով, քարտով և գաղտնաբառով: Հաճախորդի ընտրությամբ այն կարող է նաև ապահովել միացում Wi-Fi և GPRS ցանցերին:

  • Մատնահետքերի տարողունակություն` 8,000
  • Գրանցումների տարողունակություն` 200,000
  • Միացման եղանակներ` RS232/485, TCP/IP, USB-host
  • Մուտքի կառավարման ինտերֆեյս` նախատեսված էլեկտրական կողպեքներ, ելքի կոճակներ, տվիչներ, զանգեր համակցելու համար
  • Wiegand ազդանշան` Մուտքային և Ելքային
  • Էկրան` 3.5″ TFT Screen
  • Հոսանք` 12V DC 3A
  • Աշխատանքային ջերմաստիճան` 0 ℃- 45 ℃
  • Աշխատանքային խոնավություն` 20%-80%
  • Չափեր` 225 x 165.5 x 50 մմ (Բ*Լ*Ե)
  • Քաշ` 2.05 կգ