info@flexap.am (+374 60) 501775 (+374 99) 094415

Մեր մասին

FlexAp ընկերությունը (Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ) տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող հայ-ամերիկյան ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին և տրամադրում է Աշխատակիցների Հաճախումների Կառավարման Համակարգի և Մուտքի Վերահսկման Համակարգի ներդրման ծառայություններ Հայաստանում և Հայաստանից դուրս:

FlexAp ընկերության գործընկեր և համահիմնադիր է հանդիսանում ամերիկյան Էյ Էմ Ջի Թայմ (AMG Time) ընկերությունը, որը տրամադրում է Հաճախումների կառավարման համակարգեր ամբողջ աշխարհով մեկ ավելի քան 25 տարի:

Հայաստանում ունենալով մոտ 200 հաճախորդներ, այդ թվում թե′ տեղական կազմակերպություններ, թե′ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններ, FlexAp ընկերությունը ցանկացած կազմակերպությանը ցուցաբերում է անհատական մոտեցում և առաջարկում համապատասխան լուծում՝ հիմնվելով տվյալ կազմակերպության կարիքների ու պահանջների վրա, և հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները (գործունեության տեսակ, աշխատակիցների քանակ, մասնաճյուղերի առկայություն, և այլն):

FlexAp-ի առավելությունները՝

  • Ամբողջական և որակյալ ծառայության տրամադրում՝ սկսած խորհրդատվությունից մինչև հետերաշխիքային սպասարկում
  • Ոլորտի առանձնահատկությունների իմացության բարձր մակարդակ և փորձառու մասնագետներ
  • Սեփական ծրագրային ապահովում՝ մշակած միջազգային փորձի հիման վրա, բայց միևնույն ժամանակ տեղայնացրած Հայաստանյան շուկայի պահանջների համար
  • Ծրագրային ապահովման մեջ անհատական մոդուլների մշակման հնարավորություն
  • Ճկուն գնային քաղաքականություն

Նշված առավելությունների շնորհիվ FlexAp ընկերությունը կարողացել է ստեղծել երակարատև և վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ, արժանանալ նրանց բարձր գնահատականին, և արդյունքում դառնալ Հայաստանյան շուկայում տվյալ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: