info@flexap.am (+374 60) 501775 (+374 99) 094415

Հաճախումների կառավարման համակարգ

Աշխատաժամանակի հաշվարկման համակարգերը ցանկացած տեսակի և ցանկացած չափի կազմակերպության համար կարող են լինել օգտակար գործիք՝ աշխատակիցների հաճախումները կառավարելու գործընթացում: Հաճախումների կառավարման համակարգերի շնորհիվ դուք միշտ կունենաք ճշգրիտ տվյալներ մուտքի/ելքի ժամերի վերաբերյալ, ինչպես նաև հաշվարկների ընթացքում կբացառվեն վրիպակները և սխալները: Այն ունի հեշտ կիրառելի ինտերֆեյս և հնարավություն է տալիս ավտոմատացնել որոշ կարևոր ամենօրյա գործընթացները, ինչի արդյունքում չի առաջացնում լրացուցիչ անձնակազմի պահանջ:

Հաճախ դժվար է հետևել աշխատանքային կարգապահությանը և ունենալ աշխատակիցների հաճախումների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ: Մեր հաճախումների կառավարման համակարգի և սարքավորումների շնորհիվ ձեր աշխատակիցների հաճախումների կառավարումը կլինի ապահով ձեռքերում, իսկ ձեր կատարած ներդրումները կվերադարձնեք վեցից ինն ամիսների ընթացքում:

Հաճախումների կառավարման համակարգը ճկուն և բազմաֆունկցիոնալ աշխատակիցների կառավարման համակարգ է` նախատեսված ավտոմատացնելու աշխատակիցների մուտքի/ելքի ժամերի գրանցման գործընթացը և դրանց հիման վրա հաշվարկելու աշխատած ժամերի քանակը: Տվյալներն այն ստանում է աշխատաժամանակի հաշվարկման հատուկ սարքավորումներից, որոնք կարող են աշխատել տարբեր տեխնոլոգիաներով, ինչպես օրինակ` քարտերով, մատնահետքերով, ձեռքով և դեմքով: Միառժամանակ համակարգը թույլ է տալիս նաև կատարել գրանցումներ համակարգչի միջոցով.

Հաճախումների կառավարման համակարգը պարունակում է հետևյալ գործառույթները`

Սարքերից տվյալների ստացում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս համակարգին համակցված սարքերից ստանալ մուտքերի և ելքերի գրանցումները, միառժամանակ նաև հնարավորություն տալով փոփոխել սարքերի ամսաթիվն ու ժամը:

Հաճախումների դիտում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս դիտել աշխատակիցների տաբելը, գրաֆիկները, գործառնությունները, և այլն: Ավելին, այս գործառույթի շնորհիվ դուք հեշտությամբ կարող եք ուղղել տաբելում սխալ գրանցումները:

Բացթողնված գրանցումների դիտում
Հնարավորություն է տալիս դիտել բոլոր այն աշխատակիցներին, ովքեր ունեն բացթողնված գրանցումներ կամ բացակայություններ:

Մեկից ավելի աշխատակիցներին գրաֆիկների միառժամանակ վերագրում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս վերագրել աշխատանքային գրաֆիկ բոլոր աշխատակիցներին կամ դրանց որևիցե մի խմբին միանգամից: Նաև հնարավորություն է տրվում խմբագրել կամ հեռացնել արդեն վերագրված գրաֆիկները:

Վիրտուալ սարք
Վիրտուալ սարքը հնարավորություն է տալիս աշխատակիցներին կատարել մուտքի/ելքի գրանցումները համակարգչի միջոցով: Քանի որ այն ամբողջությամբ կատարում է իսկական սարքի դեր, այս գործառույթը կարող է ապահովել համակարգի անխափան աշխատանքը, երբ սարքերի հետ կան խնդիրներ` կապված տվյալներ գրանցելու և փոխանցելու հետ:

Գրանցումների վերլուծություն
Այս մոդուլի միջոցով դուք կարող եք տեսնել, թե որքան շուտ կամ ուշ են աշխատակիցները մուտք կամ ելք կատարել, ինչպես նաև ընդհանուր նախատեսված քանակից որքան են ավել կամ պակաս աշխատել:

Կարգավիճակներ
Այս մոդուլը հիանալի գործիք է, որը հնարավորություն է տալիս ղեկավարներին տեսնել, թե տվյալ պահին (կամ նախկինում ցանկացած պահին) աշխատակիցները որտեղ են գտնվում: Այն տարբերակում է 5 կարգավիճակ՝ Աշխատանք, Բացակա, Դրսում, Ընդմիջում կամ Հանգսիտ:

Էլ.-փոստով հաշվետվությունների ուղարկում
Դուք կարող եք կառավարել, ում եք ցանկանում հաշվետվություններ ուղարկել էլ.-փոստով, ինչպես նաև ավտոմատացնել ուղարկելու գործընթացը:

Հաշվետվությունների արտահանում
Հնարավորություն է տալիս արտահանել հաշվետվությունները հետևայլ ձևաչափերով՝  PDF, XLS, DOC կամ RTF.

Կանխատեսում
Մուտքագրելով աշխատակիցների աշխատավարձերը դուք կարող եք կանխատեսել, որքան գումար եք ծախսելու տվյալ աշխատանքի կամ աշխատակցի վրա:

Գլխավոր գրասենյակներ
Այս գործառույթը հնարավորություն է տալիս մուտքագրել մեկից ավել կազմակերպություններ պարունակող կորպորացիայի տվյալներ:

Վարչություններ
Եթե Ձեր կազմակերպությունն ունի տարբեր վարչություններ, նույնիսկ տարբեր վայրերում տեղակայված, այս գործառույթի շնորհիվ Դուք կարող եք մուտքագրել վարչությունները, վերագրել աշխատակիցներին և հաշվետվությունները ստանալ ըստ վարչությունների:

Բաժիններ
Այս մոդուլը կարող է օգտագործվել աշխատակիցներին ժամանակացույց վերագրելու ժամանակ: Շնորհիվ այս մոդուլի հնարավորություն է տրվում նաև որոշել, թե տվյալ բաժնում աշխատած ժամերի համար աշխատակիցը որքան գումար պետք է ստանա:

Աշխատանքներ
Այս մոդուլը ևս կարող է օգտագործվել աշխատակիցներին ժամանակացույց վերագրելու ժամանակ: Շնորհիվ այս մոդուլի հնարավորություն է տրվում նաև որոշել, թե տվյալ աշխատանքի համար ծախսած ժամերի համար աշխատակիցը որքան գումար պետք է ստանա:

Կատեգորիաներ
Հաճախումների կառավարման համակարգն ունի 16 ստանդարտ կատեգորիաներ, որոնք իրենցից ներկայացնում են աշխատաժամանակի օգտագործման տարբեր տեսակներ, ինչպես օրինակ՝ ընդմիջում, արձակուրդ, գործուղում, և այլն:

Վճարման քաղաքականություններ
Աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգում դուք կարող եք ստեղծել այնքան վճարման քաղաքականություններ, որքան հարկավոր է: Վճարման քաղաքականությունների միջոցով հնարավորություն է տրվում սահմանել վճարման ժամանակահատվածի տեսակը, ոչ աշխատանքային օրերի և արտաժամյա աշխատած ժամերի վճարման պայմանները:

Վճարման ժամանակահատվածների տեսակներ
Հաճախումների կառավարման համակարգում առկա են վճարման ժամանակահատվածների հետևյալ 4 տեսակները` Շաբաթական, Երկշաբաթյա, Ամսական և Ամիսը 2 անգամ:

Արտաժամի մակարդակներ
Հաճախումների կառավարման համակարգում առկա են արտաժամյա աշխատանքի հետևյալ 3 մակարդակները` օրական, շաբաթական/երկշաբաթյա, և ըստ հաջորդական օրերի:

Ոչ աշխատանքային (տոն) օրեր
Այս գործառույթը հնարավորություն է տալիս մուտքագրել ոչ աշխատանքային (տոն) օրերը, սահմանել դրանց կիրառման և վճարման պայմանները, և վերագրել դրանք բոլոր անհրաժեշտ աշխատակիցներին:

Գրաֆիկներ
Հաճախումների կառավարման համակարգը հնարավորություն է տալիս ստեղծել այնքան գրաֆիկներ, որքան Ձեզ անհրաժեշտ է: ֆիքսված ժամերով գրաֆիկներից բացի այն ապահովում է նաև ճկուն գրաֆիկներ, որոնք չունեն ֆիքսված սկիզբ և վերջ: Բացի այդ համակարգը հնարավորություն է տալիս վերագրել հերթափոխային գրաֆիկներ, ինչը նշանակում է, որ աշխատակիցը կարող է հաճախել հերթափոխերի խմբի մեջ ներառած ցանկացած հերթափոխով:

Դիֆֆերենցիալներ
Այս գործառույթը հնարավորություն է տալիս շաբաթվա որոշակի օրերին և օրվա որոշակի ժամերին աշխատած ժամերի համար սահմանել վճարման այլ դրույքաչափ` հիմնական դրույքաչափին գումարելով որոշակի լրացուցիչ գումար, կամ հիմնական դրույքաչափը բազմապատկելով որոշակի գործակցով:

Ընդմիջումներ/հանգիստներ
Այս գործառույթը հնարավորություն է տալիս աշխատակիցների գրաֆիկներում ավելացնել ընդմիջման կամ հանգստի հնարավորություն: Ընդմիջումը/հանգիստը կարգավորելու համար Դուք կարող եք կիրառել հետևյալ երեք եղանակները` ավտոմատ, գրանցումով, և ավտոմատ կամ գրանցումով:

Պարզ կլորացումներ
Պարզ կլորացումները հնարավորություն են տալիս սահմանել ուշացումների կամ շուտ դուրս գալու թույլատրելու ժամանակահատված:

Ընդլայնված կլորացումներ (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Տալիս է հնարավորություն սահմանել կլորացման ինտերվալներ, կախված թե քանի րոպե է աշխատակիցը ուշանում, որի հիման վրա կարող է գեներացվել վերլուծական հաշվետվություն:

Աշխատավարձեր
Աշխատակիցներին կարող են վերագրվել աշխատավարձեր, որոնք լինում են 3 տեսակի` ժամավճար, ֆիքսված վճար և հաշվարկվող ժամավճար: Եթե աշխատակցին վերագրված է ժամավճար կամ հաշվարկվող ժամավճար, ապա ծրագիրը կհաշվարկի վերջնական աշխատավարձ` աշխատած ժամաքանակի հիման վրա:

Արտոնությունների վերագրում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս աշխատակիցներին վերագրել արտոնյալ բացակայության ժամեր` ըստ նախապես սահմանված կատեգորիաների:

Արտոնությունների կուտակում (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս գործառույթի շնորհիվ դուք կարող եք սահմանել արտոնյալ կատեգորիաների համար ժամերի ավտոմատ կուտակման կանոններ, և այդ կանոնները վերագրել աշխատակիցներին:

Ազդանշանների հնչեցման գրաֆիկներ
Կախված Ձեր սարքի մոդելից, դուք կարող եք սահմանել գրաֆիկներ, համաձայն որոնց Ձեր սարքը կնչեցնի ազդանշաններ:

Հաղորդագրություններ սարքերի վրա
Կախված Ձեր սարքի մոդելից, դուք կարող եք յուրաքանչյուր աշխատակցի համար վերագրել անհատական կարճ հաղորդագրություն, որը կարտապատկերվի սարքի էկրանին` աշխատակցի մուտքը/ելքը գրանցելուց հետո:

Սխալ գործառնություններ
Սխալ գործառնություններ կարող են ի հայտ գալ, երբ համակարգում գոյություն չունեցող բեյջից կատարվեն գրանցումներ, կամ երբ աշխատակիցը մուտք գործի գոյություն չունեցող կոդով բաժին կամ աշխատանք: Սխալ գործառնությունները կարող են ուղղվել համապատասխան իրավասություն ունեցող օգտվողի կողմից:

Բեյջերի փոխանցում
Այս գործառույթի միջոցով Դուք կարող եք փոխանցել աշխատակիցների բեյջերը (քարտ, մատնահետք, և այլն) նմանատիպ սարքերի միջև:

Բեյջերի պահուստավորում/վերականգնում
Դուք կարող եք պահուստավորել աշխատակիցների բեյջերը (քարտ, մատնահետք, և այլն), պահել դրանք տվյալների բազայում, և հետագայում անհրաժեշտության դեպքում վերականգնել դրանք այլ նմանատիպ սարքերի մեջ:

Բեյջերի կառավարում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս միանալ սարքերին, տեսնել դրանցում գրանցված բեյջերը, փոխել  բեյջերի անվտանգության դերը (օգտվող, ադմինիստրատոր), հեռացնել, իսկ որոշ սարքերի դեպքում նաև ավելացնել բեյջեր:

Ժամային սահմանափակումներ (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Կախված Ձեր սարքի մոդելից, Դուք կարող եք սահմանափակել աշխատակիցների մուտքը, ինչը իրականացվում է ժամային միջակայքերի հիման վրա, որոնց ընթացքում մուտքը կամ թույլատրվում է, կամ արգելվում:

Գրանցումների ցուցադրման մոնիտոր (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Կախված Ձեր սարքի մոդելից, Դուք կարող եք օգտագործել այս գործառույթը գրանցում կատարած աշխատակցի վերաբերյալ մոնիտորի վրա տեղեկատվություն տեսնելու համար:

Բեյջերի շտեմարան (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս գործառույթը Ձեզ հնարավորություն է տալիս սարքերում գրանցված բեյջերը պահուստավորել տվյալների բազայում, տեսնել դրանցում պարունակվող նույնականացման տվյալները (մատնահետք, քարտ, և այլն), և հեշտությամբ փոխանցել դրանք այլ ցանկացած քանակությամբ սարքերի մեջ, ընդ որում` միանգամից և մեկ պատուհանից:

Գլոբալ գործառնություններ
Այս գործառույթը հնարավորություն է տալիս ավելացնել թե մուտք/ելքի ժամ, թե այլ ցանկացած ոչ ստանդարտ գործառնություն միանգամից մեկից ավել աշխատակիցների համար:

Վերահաշվարկ
Այս գործառույթը հնարավորություն է տալիս վերահաշվարկել տաբելները` սկսած որոշակի ամսաթվից: Վերահաշվարկման գործառույթը հիմնականում նախատեսված է կատարել հաստատված տաբելների դեպքում, երբ վճարման կամ հաշվարկման կանոններում առկա են փոփոխություններ:

Ավտոգործընթացներ
Այս մոդուլը հնարավորություն է տալիս ավտոմատացնել որոշ գործառույթների կատարումը: Դրանք են սարքերից տվյալների ստացումը, հաշվետվությունների էլ.-փոստով ուղարկումը, տվյալների բազայի պահուստավորումը, և տվյալների բազայի օպտիմալացումը: Ընդ որում այդ գործողությունների կատարման համար պարտադիր չէ, որ համակարգը աշխատանքային պրոցեսում լինի, բավական է միայն որ միացրած լինի այն համակարգիչը, որտեղից այդ ավտոգործընթացները ավելացվել են:

Աշխատակիցների ներմուծում ֆայլից
Այս գործառույթի շնորհիվ Դուք կարող եք հատ-հատ մուտքագրելու փոխարեն ներմուծել Ձեր աշխատակիցների ամբողջ ցուցակը միանգամից:

Աշխատակիցների արտահանում
Հաճախումների կառավարման համակարգից դուք կարող եք արտահանել Ձեր աշխատակիցների ցուցակը .CSV ձևաչափով:

Զգուշացումներ
Դուք կարող եք սահմանել հետևյալ զգուշացումները`

  • սարքերից տվյալների ստացման վերաբերյալ
  • տվյալների բազային պահուստավորման չկատարման մասին
  • ձախողված գրանցումների մասին
  • սխալ գրանցումների մասին
  • ժամանակացույց չունեցող աշխատակիցների մասին
  • աշխատավարձ չունեցող աշխատակիցների մասին
  • արտոնյա ժամեր չունեցող աշխատակիցների մասին
  • սխալ կոդ ունեցող աշխատակիցների / աշխատանքների / բաժինների մասին

Օգտվողների իրավասություններ
Այս գործառույթը հնարավորություն է տալիս սահմանել համակարգի օգտվողների իրավասությունները:

Տվյալների բազայի պահուստավորում/վերականգնում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս պահուստավորել տվյալների բազան` տվյալների կորուստից խուսափելու համար:

Տվյալների մաքրում
Այս գործառույթը հնարավորություն է տալիս համակարգի ադմինիստրատորին հեռացնել որոշակի ամսաթվից առաջվա տվյալները:

Աշխատակիցների մուտք (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս մոդուլը հնարավորություն է տալիս աշխատակիցներին մուտք գործել համակարգ և տեսնել իրենք հաճախումների վերաբերյալ տվյալները:

Հաղորդագրություններ (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս մոդուլը հնարավորություն է տալիս համակարգ մուտք գործելու իրավասություն ունեցող աշխատակիցներին և օգտվողներին միմյանց հաղորդագրություններ ուղարկել:

Արձակման հարցումներ (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս գործառույթը հնարավորություն է տալիս համակարգ մուտք գործելու իրավասություն ունեցող աշխատակիցներին ուղարկել արձակման հարցումներ համակարգի օգտվողներին, ովքեր կարող են այդ հարցումները հաստատել կամ մերժել: Հարցումները կարող են լինել ցանկացած արտոնյալ կատեգորիայի համար: Եթե օգտվողը հաստատում է այն, ապա նշված օրը և ժամին ավելանում այլ գործառնություն:

Կարգավորման խորհրդատու
Կարգավորման խորհրդատուն կաջակցի համակարգի հիմնական պարամետրերի կարգավորման գործընթացին` տալով քայլ-առ-քայլ ցուցումներ:

Արտաժամերի կուտակում (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս մոդուլը հնարավորություն է տալիս կուտակել բոլոր արտաժամյա աշխատած ժամերը և հետագայում օգտագործել դրանք բացակայությունների համար:

Աշխատակիցների փաստաթղթերի կազմում (Առկա է ծրագրի Enterprise տարբերակում)
Այս մոդուլի շնորհիվ դուք կարող եք գեներացնել փաստաթղթեր յուրաքանչյուր աշխատակցի համար` նախապես ստեղծված օրինակների հիման վրա:

  • Կլիենտ-սերվեր համակարգ է:
  • Ապահովում է անսահմանափակ քանակությամբ վարչությունների, խմբերի, գրաֆիկների, վճարման քաղաքականությունների, և այլ օբյեկտների ստեղծման հնարավորություն:
  • Ներառում է կարգավորման խորհրդատու (configuration wizard), որը օգնում է հիմնական բոլոր կարգավորումների կատարման գործընթացում` տալով քայլ-առ-քայլ հրահանգներ և ցույց տալով կարգավորման ճիշտ հերթականությունը:
  • Ներառում է հաշվետվությունների ճկուն ենթահամակարգ, որում ընդգրկված են 40-ից ավել վերլուծական և տեղեկատվական հաշվետվություններ: Բոլոր հաշվետվությունները հնարավոր է տպել, պահպանել տարբեր ձևաչափերով, ինչպես նաև ուղարկել էլ.-փոստով:
  • Ապահովում է որոշ գործընթացների ավտոմատ կատարում: Այդ գործընթացներն են` տվյալների ստացում, հաշվետվությունների պահպանում/ուղարկում էլ.-փոստով, տվյալների բազայի արխիվացում և տվյալների բազայի օպտիմալացում:
Գործառույթներ BASIC LITE STANDARD ENTERPRISE
Հաճախումների դիտում included included included included
Արձակումների գրանցում  not included included included included
Բացակայությունների/բացթողնված գրանցումների դիտում  included included included included
Տաբելի խմբագրում  included included included included
1-ից ավել աշխատակիցներին ժամանակացույցի վերագրում  not included not included included included
Վիրտուալ սարք 
Նախատեսված և փաստացի մուտքի/ելքի ժամերի համեմատում 
Տվյալ պահին ներսում կամ դրսում գտնվելու կարգավիճակի դիտում
Հաշվետվություններ 
“Կատեգորիաներ” հաշվետվություն 
“Հաճախման կոդեր” հաշվետվություն
“Դռան բացում” հաշվետվություն
Էլ.-փոստով հաշվետվությունների ուղարկում
Հաշվետվությունների արտահանում
Կանխատեսումներ
Գլխավոր գրասենյակներ  1 1 օգտվողների քանակին համապատասխան օգտվողների քանակին համապատասխան
Վարչություններ  1 անսահմանափակ անսահմանափակ
Խմբեր  անսահմանափակ անսահմանափակ անսահմանափակ անսահմանափակ
Բաժիններ  անսահմանափակ անսահմանափակ
Աշխատանքներ  անսահմանափակ անսահմանափակ
Կատեգորիաներ  անսահմանափակ անսահմանափակ անսահմանափակ
Քաղաքականություններ            2 2 անսահմանափակ անսահմանափակ
Վճարման ժամանակահատվածի տեսակներ  5 տեսակ:
Շաբաթական,
Երկշաբաթյա,
4 շաբաթական,
Ամիսը 2 անգամ,
Ամսական
5 տեսակ:
Շաբաթական,
Երկշաբաթյա,
4 շաբաթական,
Ամիսը 2 անգամ,
Ամսական
5 տեսակ:
Շաբաթական,
Երկշաբաթյա,
4 շաբաթական,
Ամիսը 2 անգամ,
Ամսական
5 տեսակ:
Շաբաթական,
Երկշաբաթյա,
4 շաբաթական,
Ամիսը 2 անգամ,
Ամսական
Արտաժամի մակարդակներ 3 3 3
Արտաժամի հաշվարկման եղանակներ 3 տեսակ:
Շաբաթական/Երկշաբաթյա,
Օրական,
Հաջորդական օրեր
3 տեսակ:
Շաբաթական/Երկշաբաթյա,
Օրական,
Հաջորդական
օրեր
3 տեսակ:
Շաբաթական/Երկշաբաթյա,
Օրական,
Հաջորդական
օրեր
Բացառություններ
Ոչ աշխատանքային օրեր 
Հերթափոխեր   անսահմանափակ անսահմանափակ անսահմանափակ անսահմանափակ
Հերթափոխերի տեսակներ 2 տեսակ:
Ֆիքսված,
Ճկուն
3 տեսակ:
Ֆիքսված,
Ճկուն,
Հերթափոխային
4 տեսակ:
Ֆիքսված,
Ճկուն,
Հերթափոխային
Կրկնվող ցիկլային
4 տեսակ:
Ֆիքսված,
Ճկուն,
Հերթափոխային,
Կրկնվող ցիկլային
Դիֆֆերենցիալներ 
Ընդմիջումներ/Հանգստյան ժամեր 
Պարզ կլորացումներ 
Ընդլայնված կլորացումներ 
Աշխատավարձեր 
Աշխատավարձերի տեսակներ 4 տեսակ:
Ժամավճար,
Ֆիքսված,
Հաշվարկվող ժամավճար
4 տեսակ:
Ժամավճար,
Ֆիքսված,
Հաշվարկվող
ժամավճար
4 տեսակ:
Ժամավճար,
Ֆիքսված,
Հաշվարկվող
ժամավճար
Արտոնյալ ժամերի վերագրում 
Արտոնյալ ժամերի ավտոմատ կուտակում 
Ազդանշաններ 
Հաղորդագրություններ 
Սխալ գործառնություններ 
Բեյջերի փոխանցում 
Բեյջերի պահուստավորում/ վերականգնում 
Բեյջերի կառավարում 
Մուտքի ժամերի սահմանափակումներ 
Գրանցման ցուցադրում մոնիտորի վրա 
Բեյջերի շտեմարան 
Ընդհանուր գործառնություններ 
Վերահաշվարկ 
Ավտոգործընթացներ       
Հաշվետվությունների ուղարկում 
Սարքերի տվյալների ստացում 
Տվյալների բազայի պահուստավորում 
Աշխատակիցների ներմուծում ֆայլից 
Զգուշացումներ 
Օգտվողների իրավասությունների կոնֆիգուրացիա 
Տվյալների բազայի պահուստավորում /վերականգնում 
Տվյալների բազայի մաքրում 
Աշխատակիցների մուտքի հնարավորություն 
Հաղորդագրությունների ուղարկում 
Արձակումների հայցերի ուղարկում 
Ծրագրի արագ կոնֆիգուրացիայի հնարավորություն 
Սպասարկման ստանալու համար հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն 
MS SQL Server-ով աշխատանք

Համակարգչային պահանջներ

  • Պրոցեսոր` 2Գհց կամ ավել
  • Օպերատիվ հիշողություն` 4ԳԲ կամ ավել
  • Կոշտ սկավառակի ազատ ծավալ` 850 ՄԲ կամ ավել (x86), 2 Գբ կամ ավել (x64)

 

Ծրագրային պահանջներ

  • Օպերացիոն համակարգ` Windows Vista Service Pack 2, Windows 7 Service Pack 1, Windows 8, Windows Server 2008 R2 Service Pack 1, Windows Server 2008 Service Pack 2, Windows Server 2012