info@flexap.am (+374 60) 501775 (+374 99) 094415

Ծառայություններ

Untitled-4

Շուրջ 8 տարի է ինչ «FlexAp» ընկերությունը աշխատում է Հաճախումների կառավարման և Մուտքի վերահսկման համակարգերի ոլորտում։ Այս տարիների ընթացքում, մեր ընկերությունը շատ մեծ փորձ և գիտելիքներ է ձեռք բերել։ Որպես այդպիսին, մեր ծրագրի ուսուցման և շարունակական սպասարկման գործընթացը անփոխարինելի է։

Խորհրդատվություն

Մեր ընկերության խորհրդատուները կաշխատեն Ձեզ հետ, որպեսզի առաջարկեն Ձեր խնդիրներին համապատասխան լուծումներ:

Ներդրման ծառայություններ

«FlexAp» ընկերությունը տրամադրում է ամբողջական ներդրման ծառայություններ բոլոր կազմակերպությունների համար։ Մեր ներդրման մասնագետները օգտագործում են նախագծի կառավարման փորձված մեթոդներ և մեծ փորձի շնորհիվ իրականացնում են համակարգի ներդրումը և կարգավորումը։ Մեր ներդրման ծառայությունները իր մեջ ներառում է սարքի և ծրագրի տեղադրումը։
FlexAp-ի ներդրման մասնագետները աշխատում են հաճախորդների հետ մինչև ներդրման գործընթացի ավարտը, որից հետո սկսվում է սպասարկման գործընթացը։

Ծրագրի ուսուցման ծառայություն

Մեր ծրագրի մասնագետները ունեն համապատասխան տեղեկատվությունը Ձեր օրական խնդիրները լուծելու համար, ինչի արդյունքում դուք կարող եք կենտրոնանալ և զբաղվել Ձեր բիզնեսով։ Ծրագրի մասնագետները Ձեզ կսովորեցնեն ոչ միայն կարգավորել համակարգի ֆունկցիոնալությունը, այլ նաև՝ ծրագրի և տվյալների օգտագործման գործընթացները։

Սպասարկման ծառայություն

FlexAp-ում, մեր հարաբերությունները հաճախորդների հետ չեն ավարտվում միայն ներդրմամբ և ծրագրի ուսուցմամբ։ Մենք պատրաստ ենք սպասարկել Ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ Դուք օգտագործում եք մեր համակարգը։ Մեր գիտակ և աշխատանքին նվիրված սպասարկման թիմը կաջակցի Ձեզ և տեխնիկական խնդիրների, և լրացուցիչ լուծումների քննարկման դեպքում: Մենք տրամադրում ենք որակյալ սպասարկում մեր բոլոր հաճախորդներին ներառելով՝

  • Տեխնիկական օգնություն
  • Սարքի և ծրագրի աջակցություն
  • Ծրագրի թարմացումներ