info@flexap.am (+374 60) 501775 (+374 99) 094415

Անվտանգության շրջայցերի համակարգ

Անվտանգության շրջայցերի համակարգը նախատեսված է վերահսկելու անվտանգության աշխատակիցների աշխատանքը՝ համոզվելու համար, որ նրանք սահմանված շրջայցերը կատարում են ճիշտ ժամերին և ճիշտ վայրերով:

Համակարգն աշխատում է 125Khz RFID հսկման կետերով, որոնք սովորաբար տեղադրվում են վերահսկման համար կարևոր վայրերում (ինչպես օրինակ՝ նկուղներում, պահեստներում, մուտքի կետերում, և այլն) և մասնավորապես այդ վայրերի ծայրային կետերում: Անվտանգության աշխատակիցը, պարզապես սարքը հսկման կետին մոտեցնելու միջոցով (առանց հպվելու), սարքում գրանցում է հսկման կետերի տվյալները և պահում գրանցման ժամը:

Համակարգը ներառում է նաև Շրջայցերի Կառավարման Ծրագիր, որում բեռնվում են սարքի միջոցով գրանցված բոլոր տվյալները: Տվյալները բեռնելու համար անհրաժեշտ է պարզապես սարքը միացնել համակարգչին USB մալուխով և ծրագրի միջոցով կատարել բեռնումը: Ծրագիրն այնուհետ այդ տվյալների հիման վրա կարող է գեներացնել հաշվետվություններ, որոնք ցույց կտան անվտանգության աշխատակիցների կատարած շրջայցերի տվյալները:

  1. Անվտանգության աշխատակիցը վերցնում է սարքը և իր մատնահետքի կամ քարտի միջոցով նույնականացվում:
  2. Այնուհետ անվտանգության աշխատակիցը մոտենում է հսկման կետերին (ըստ սահմանված հերթականության) և սարքի միջոցով գրանցվում յուրաքանչյուր հսկման կետի մոտ: Հաջողությամբ գրանցվելու դեպքում սարքում պահվում են հսկման կետի համարը և գրանցվելու ժամը:
  3. Շրջայցերը ավարտելուց հետո, անվտանգության աշխատակիցը կամ ղեկավարը սարքը միացնում է համակարգչին, որում տեղադրված է Շրջայցերի Կառավարման Ծրագիրը, և բեռնում է գրանցված տվյալները ծրագրի մեջ՝ վերլուծություններ և հաշվետվություններ ստանալու համար: Սարքը կարող է գրանցել մինչև 30,000 տվյալ, այդ իսկ պատճառով անպայման չէ տվյալները բեռնել յուրաքանչյուր օր, կարելի է բեռնել շաբաթը կամ նույնիսկ ամիսը 1 անգամ՝ կախված կազմակերպության պահանջներից: Տվյալների բեռնումից հետո, դրանք սարքից ավտոմատ հեռացվում են, բայց մշտապես հասանելի են ծրագրի միջոցով:

Անվտանգության շրջայցերի համակարգը ներառում է Շրջայցերի Կառավարման Ծրագիր, որը հնարավորություն է տալիս ներբեռնել տվյալները շրջայցերի գրանցման սարքերից և գեներացնել հաշվետվություններ այդ տվյալների հիման վրա:

Շրջայցերի Կառավարման Ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել հետևյալ գործառույթները՝

  • Հսկման կետերի գրանցում
  • Շրջայց կատարող անձնակազմի գրանցում
  • Շրջայցի իրադարձությունների գրանցում
  • Շրջայցի ուղիների սահմանում
  • Հաշվետվությունների գեներացում շրջայցերի տվյալների հիման վրա
1 2