Նորություններ

Նոր մատնահետք և քարտ կարդացող սարք ֆոտոխցիկով և Wi-Fi-ով
Հարգելի Այցելուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր... Ավելին


Հատուկ առաջարկ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ համար
Սիրելի կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային... Ավելին


Ծրագրեր

Հաճախումների կառավարման համակարգ Հաճախումների կառավարման համակարգ

Հաճախումների կառավարման համակարգը ճկուն, օգտվողի համար հեշտ կիրառելի և բազմաֆունկցիոնալ աշխատակիցների կառավարման համակարգ է` թողարկված մեր գործընկեր Թայմ Մասթերսի կողմից:
Համակարգը նախատեսված է ավտոմատացնելու աշխատակիցների մուտքի/ելքի ժամերի գրանցման գործընթացը և դրանց հիման վրա հաշվարկելու աշխատած ժամաքանակը և համապատասխան աշխատավարձը: Մուտքի/ելքի ժամերի մասին համակարգը տեղեկատվություն կարող է ստանալ տարբեր սարքերից, ինչպես օրինակ` քարտ կարդացող սարքեր, մատնահետքեր կարդացող սարքեր, ձեռքի և դեմքի բիոմետրիկ տվյալները կարդացող սարքեր, որոնց միջոցով էլ աշխատակիցները գրանցում են իրենց մուտքը/ելքը աշխատավայր: Համակարգը տալիս է մուտքի/ելքի գրանցման հնարավորություն նաև համակարգչի միջոցով:

Հիմնական գործառույթներ
Աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգն ունի հետևյալ հիմնական գործառույթները`

  • Կադրային գործողություններ
    Հաճախումների կառավարման համակարգը հնարավորություն է տալիս կատարել կադրերի կառավարման որոշ գործառույթներ, ինչպես օրինակ հաճախումների գրանցում, ուշացումների ֆիքսում, մեկ բաժնից մեկ այլ բաժին կամ մեկ աշխատանքից մեկ այլ աշխատանք տեղափոխում, աշխատանքային գրաֆիկի սահմանում, արտաժամյա աշխատանքի հաշվարկում, աշխատակիցների աշխատած ժամաքանակի հաշվարկում:
  • Վճարման քաղաքականություններ
    Հաճախումների կառավարման համակարգում դուք կարող եք ստեղծել անսահմանափակ քանակությամբ վճարման քաղաքականություններ: Կարգավորելով վճարման քաղաքականության պարամետրերը` դուք կարող եք սահմանել արձակուրդների և արտաժամյա աշխատանքի վճարման պայմանները: Հաճախումների կառավարման համակարգը ապահովում է արտաժամյա աշխատանքի 3 մակարդակ և հաշվարկման 3 եղանակ՝ օրական արտաժամ, շաբաթական / երկշաբաթյա արտաժամ և հաջորդական օրերի արտաժամ:
  • Հերթափոխեր
    Հաճախումների կառավարման համակարգը նախատեսված է ապահովելու անսահմանափակ քանակությամբ հերթափոխերի ստեղծում, ներառյալ` ճկուն հերթափոխեր, որոնք չունեն աշխատանքային օրվա ֆիքսված սկիզբ և վերջ: Համակարգը նաև կարող է ապահովել լողացող (փոփոխվող) հերթափոխերով աշխատանքային գրաֆիկ, ինչը նշանակում է, որ համակարգը, հիմնվելով աշխատակցի մուտքի ժամի վրա, ավտոմատ կորոշի համապատասխան հերթափոխը և այն կվերագրի աշխատակցին:
  • Արտոնություններ
    Հաճախումների կառավարման համակարգը ապահովում է արտոնյալ ժամերի վերագրման 2 տեսակ` ձեռքով կամ ավտոմատ կուտակումների միջոցով: Համակարգը նաև գրանցում է օգտագործած արտոնյալ ժամերը և ավտոմատ հաշվարկում մնացորդը:
  • Հաշվետվություններ
    Համակարգում ներառված են մոտ 40 վերլուծական և տեղեկատվական հաշվետվություններ, որոնք կարող են գեներացվել ցանկացած աշխատակցի և ցանկացած ժամանակահատվածի համար: Հաշվետվությունների գեներացումը հեշտ գործընթաց է՝ բաղկացած 3-4 քայլերից: Բացի էկրանին ցուցադրվելուց, հաշվետվությունները հնարավոր է նաև պահել տարբեր ձևաչափերով (.doc, .xls, .pdf և այլն), տպել կամ ավտոմատ ուղարկել էլեկտրոնային փոստով:
  • Ներսում/դրսում գտնվելու կարգավիճակի դիտում
    Այս մոդուլը կառավարման հրաշալի գործիք է, որը ղեկավարներին հնարավորություն է տալիս արագ տեղեկանալ աշխատակիցների՝ տվյալ պահին (կամ ցանկացած այլ պահի) ներսում/դրսում գտնվելու մասին: Սահմանվում է հետևյալ 5 կարգավիճակները՝ Աշխատավայրում, Դրսում, Բացակա, Ընդմիջում և Հանգիստ: Բացի այդ, եթե աշխատակիցը աշխատում է արտաժամյա, ապա կցուցադրվի նաև մինչև տվյալ պահը արտաժամյա աշխատած ժամերի քանակը:
  • Գրանցումների վերլուծություն
    Հաճախումների կառավարման համակարգում հնարավորություն է տրվում դիտել ՄՈՒՏՔԻ, ԵԼՔԻ, ԸՆԴՄԻՋՄԱՆ և ՀԱՆԳՍՏԻ գրանցումների վերլուծությունը: Վերլուծությունում համեմատվում են գրանցումների նախատեսված և փաստացի ժամերը, և տարբերությունների հիման վրա հնարավորություն է տրվում դիտել, թե՝
    • Նախատեսված ժամից որքան ուշ կամ շուտ են կատարվել գրանցումները
    • Նախատեսված ժամաքանակից որքան ավել կամ պակաս են աշխատել աշխատակիցները
  • Կանխատեսումներ
    Այս գործառույթը հնարավորություն կտա դիտել ցանկացած ժամանակահատվածի համար աշխատակիցների աշխատած ժամաքանակի և աշխատավարձի կանխատեսումները: Կանխատեսումները կարող են լինել թե ցանկացած աշխատակցի համար առանձին, թե խմբավորված ըստ վարչությունների, բաժինների և այլն:
  • Աշխատանքի / բաժնի ծախսատարության հաշվարկ
    Այս գործառույթը հնարավորություն կտա սահմանել ժամավճար ցանկացած աշխատանքի կամ ցանկացած բաժնի համար և հաշվարկել աշխատակիցների աշխատավարձը` հիմնվելով կամ կատարված աշխատանքի վրա, կամ էլ թե որ բաժնում են աշխատել: Այս գործառույթը նախատեսված է պարզելու համար, թե ցանկացած աշխատանքի համար կամ ցանկացած բաժնում որքան գումար է ծախսվում մարդկային ռեսուրսների վրա:
  • Ներմուծում
    Հաճախումների կառավարման համակարգը ներառում է ներմուծման երկու հնարավորություններ՝ աշխատակիցների ներմուծում և արձակումների ներմուծում:
    Աշխատակիցների ներմուծումը հնարավորություն է տալիս միառժամանակ ներմուծել մեկից ավել աշխատակիցներ: Ներմուծման ենթակա են մի շարք տվյալներ, ինչպես օրինակ՝ կոդ, բեյջ, անուն, ազգանուն, սեռ, ծննդյան ամսաթիվ, հասցե, հեռախոսահամար և այլն:
  • Աշխատակիցների մուտքի հնարավորություն - ընտրովի
    Այս գործառույթը նախատեսված է աշխատակիցներին հնարավորություն տալու մուտք գործել համակարգ և դիտել իրենց վերաբերյալ տվյալները, ինչպես օրինակ տաբելը, աշխատանքային գրաֆիկը, արտոնյալ ժամերը: Բացի այդ, աշխատակիցները հնարավորություն կունենան հաղորդագրություններ ուղարկել և ստանալ համակարգի օգտագործողներից, ինչպես նաև համակարգի միջոցով արձակումներ խնդրել և տեղեկանալ արձակումը հաստատելու կամ մերժելու մասին:
  • Տվյալների ստացում
    Այս մոդուլը հնարավորություն է տալիս համակցված սարքերից ստանալ գրանցված գրառումները, ինչպես նաև սինխրոնացնել համակարգչի ամսաթիվն ու ժամը սարքերի հետ:
  • Վիրտուալ սարք
    Վիրտուալ սարքը հնարավորություն է տալիս կատարել բոլոր ստանդարտ մուտքի/ելքի գործողությունները համակարգչի միջոցով:
  • Բեյջերի փոխանցում / պահուստավորում / վերականգնում
    Օգտագործելով այս գործառույթները` Հաճախումների կառավարման համակարգում հնարավորություն է տրվում սարքերում ներառված տեղեկատվությունը (բեյջի համար, բիոմետրիկ տվյալներ և այլն) փոխանցել մեկ սարքից մեկ այլ համատեղելի սարք: Այս գործառույթների շնորհիվ կարելի է կանխել նույն աշխատանքի բազմակի կատարումը, քանի որ աշխատակիցներին մեկ անգամ գրանցելով սարքերից որևիցե մեկում, դուք կկարողանաք նրանց տվյալները հեշտությամբ փոխանցել այլ սարքեր:
  • Բեյջերի կառավարում
    Օգտագործելով այս գործառույթը` Հաճախումների կառավարման համակարգի օգտվողները հնարավորություն կունենան խմբագրել սարքերում գրանցված բեյջերի անվտանգության մակարդակը կամ հեռացնել ոչ անհրաժեշտ բեյջերը:
  • Տվյալների բազայի պահուստավորում և վերականգնում
    Հաճախումների կառավարման համակարգը տրամադրում է նաև տվյալների բազայի պահուստավորման և վերականգնման հնարավորություն, որը շատ կարևոր գործիք է համակարգի տվյալները արխիվացնելու և դրանց կորուստի ռիսկը մինիմալացնելու համար:
  • Տվյալների բազայի օպտիմալացում
    Հաճախումների կառավարման համակարգը ներառում է տվյալների բազայի օպտիմալացման գործիք, որը կապահովի սերվերի կոշտ սկավառակի արդյունավետ օգտագործում:
  • Զգուշացումներ
    Այս մոդուլը հնարավորություն է տալիս համակարգի օգտվողներին զգուշացնել որոշ գործողությունների մասին, որոնք պետք է կատարվեն համակարգի լիարժեք աշխատանքը ապահովելու համար:
  • Կոնֆիգուրացիայի խորհրդատու ծրագիր
    Կոնֆիգուրացիայի խորհրդատու ծրագիրը օգտվողներին օժանդակում է համակարգի պարամետրերի կոնֆիգուրացիայի ընթացքում` տալով մանրամասն հրահանգներ և ցույց տալով պարամետրերի կոնֆիգուրացիայի ճիշտ հերթականությունը:
  • Ավտո գործընթացներ
    Ավտո գործընթացների գործառույթը հզոր գործիք է ժամանակի արդյունավետ կառավարման համար, քանի որ այն հնարավորություն է տալիս ավտոմատացնել որոշ կրկնվող գործողությունների կատարումը: Յուրաքանչյուր օգտվող կարող է սահմանել գործողությունների կատարման ցանկացած ժամանակացույց` ըստ իր պահանջների: Ավտոգործընթացների միջոցով կարող են կատարվել հետևյալ գործողությունները` սարքերից տվյալների ստացում, տվյալների բազայի օպտիմալացում, տվյալների բազայի պահուստավորում և հաշվետվության գեներացում:
  • Ազդանշանի հնչեցում
    Այս մոդուլը հնարավորություն է տալիս ստեղծել ազդանշանների հնչեցման գրաֆիկներ, համաձայն որոնց սարքերը կհնչեցնեն ազդանշաններ: Գրաֆիկը կներառի շաբաթվա օրը, օրվա ժամը և ազդանշանի հնչեցման տևողությունը:
  • Հաղորդագրություններ
    Հաճախումների կառավարման համակարգը հնարավորություն է տալիս նաև սարքերի էկրաններին ցույց տալ յուրաքանչյուր աշխատակցի համար անհատական հաղորդագրություն:
  • Սարքերի մուտքի ժամերի կառավարում - ընտրովի
    Այս գործառույթը հնարավորություն է տալիս սահմանափակել աշխատակիցների մուտքը կազմակերպություն ըստ շաբաթվա օրերի և օրվա ժամերի: Սահմանափակումը կատարվում է այդ գործառույթը ապահովող համապատասխան մուտքի/ելքի կառավարման սարքերի միջոցով: Այս գործառույթի օգտագործումը կարող է զգալիորեն նպաստել կազմակերպությունների անվտանգության ապահովմանը:
  • Հասանելիություն Համացանցի միջոցով
    Համակարգի տվյալների բազան հասանելի է նաև Համացանցի միջոցով, ինչը նշանակում է, որ Համացանցի առկայության դեպքում, կազմակերպության ղեկավարները, լինելով գրասենյակից կամ նույնիսկ քաղաքից/երկրից դուրս, կարող են դիտել աշխատակիցների հաճախումների վերաբերյալ տվյալները:
    Այս գործառույթը կարող է ապահովել համակարգի ավելի հարմարավետ օգտագործումը, ինչպես նաև կարող է նպաստել ծախսերի կրճատմանը:


Հիմնական հատկանիշներ

  • ԿԼԻԵՆՏ/ՍԵՐՎԵՐ համակարգ է
  • Հասանելի է նաև ՀԱՄԱՑԱՆՑՈՎ
  • ԵՌԱԼԵԶՈՒ է (Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն)
  • Ապահովում է ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ քանակությամբ օգտվողների, հերթափոխերի, վարչությունների, բաժինների, քաղաքականությունների և այլ օբյեկտների գրանցում

Տեխնոլոգիաներ

Համակարգի մշակման համար օգտագործվել են հետևյալ տեխնոլոգիաները`

  • .NET framework 2.0
  • C# 2.0
  • XML
  • Crystal Reports
  • MySQL Server 5
  • SQLite
ԺԱՄԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ
 
Հաճախումների կառավարման համակարգը նախատեսված է աշխատելու Ժամերի գրանցման տերմինալների հետևյալ 4 տեսակների հետ`
Սարքերը համակարգչին միացվում են հետևյալ 4 եղանակներից որևիցե մեկով`
  • COM Port
  • Լոկալ ցանց (LAN)
  • USB Port (միայն AMG-FP20 մատնահետք կարդացող սարքերի և AMG-P10 քարտ կարդացող սարքերի դեպքում)
  • Մոդեմ (միայն ձեռքի բիոմետրիկ տվյալներ կարդացող սարքերի դեպքում)
Եթե միացումը համակարգչին հնարավոր չէ, ապա տվյալները սարքից համակարգիչ կարող եք փոխանցել նաև էլեկտրոնային USB կրիչի միջոցով:

 
 Վերադառնալ

Հասցե` Արշակունյաց պող. 2, 4-րդ հարկ, 411 սենյակ, 0023 Երևան, Հայաստան
Հեռախոս` (+374 10) 521775 (ներքին`400), (+374 60) 501775
Բջջային` (+374 99) 094415
Էլ.-փոստ` info@flexap.am | info@flexible-applications.com

© 2012 Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ