Հարգելի Այցելուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր...
Սիրելի կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային...

Նոր մատնահետք և քարտ կարդացող սարք ֆոտոխցիկով և Wi-Fi-ովՀարգելի Այցելուներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր և ժամանակակից մոդելով - WS 700.
Առկա է այս սարքի 3 տարբերակ` 1. միայն մատնահետքով, 2. միայն քարտով, 3. մատնահետքով և քարտով, ինչի շնորհիվ յուրաքանչյուր Հաճախորդ կարող է պատվիրել իր պահանջներին բավարարող տարբերակը և չվճարել լրացուցիչ գումար ոչ անհրաժեշտ գործառույթի համար:
Նոր WS 700 մոդելը աչքի է ընկնում մի շարք առավելություններով, ինչպես օրինակ մատնահետքերի ճանաչման թարմացված ալգորիթմ, մատնահետքերի մեծ տարողունակություն` 8000 հատ մատնահետք (ավելացնելու հնարավորությամբ), 3.5" գունավոր էկրան, մինչև 4 ժամ աշխատանք ապահովող մարտկոց, հարմարավետ մենյու, և այլն:
Բոլոր առավելություններից առավել հատկանշական են հետևյալ երկու հնարավորությունները`
1. Ֆոտոխցիկի առկայություն
Նախատեսված է գրանցում կատարելիս աշխատակիցներին նկարելու համար:
Կատարված նկարները գրանցումների ժամերի հետ միացին կփոխանցվեն Հաճախումների Կառավարման Համակարգ, որտեղ էլ համակարգի օգտվողները դրանք դիտելով կկարողանան դուրս բերել առկա հնարավոր անհամապատասխանությունները, ինչպես օրինակ ուրիշ աշխատակիցների քարտերով գրանցումները, չգրանցված անձանց գրանցումների փորձերը, և այլն:
2. Wi-Fi-ով միացման հնարավորություն
Հնարավորություն է տալիս առանց լարերի կիրառության սարքը միացնել ցանցին:
Այս մոդուլը ընտրովի է, և հետևաբար Հաճախորդն ինքն է որոշում, արդյոք ուզում է սարքում ավելացնել այս հնարավորությունը, թե ոչ:
Սարքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար, սեղմեք այստեղ:

Հասցե` Արշակունյաց պող. 2, 4-րդ հարկ, 411 սենյակ, 0023 Երևան, Հայաստան
Հեռախոս` (+374 60) 501775, (+374 99) 094415
Էլ.-փոստ` info@flexap.am | info@flexible-applications.com
