Հարգելի Այցելուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր...
Սիրելի կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային...

Նոր մատնահետք և քարտ կարդացող սարք ֆոտոխցիկով և Wi-Fi-ովՀարգելի Այցելուներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր և ժամանակակից մոդելով (WS 700).
Հատուկ առաջարկ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ համարՍիրելի կանայք և աղջիկներ,
Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային տրամադրություն, երջանիկ ակնթարթներով լի օրեր և նորանոր անձնական և գործնական հաջողություններ:
ԱՄԱՆՈՐՅԱ հատուկ առաջարկՀարգելի Այցելուներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մինչև ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-ը մեր ընկերության ամբողջ ապրանքատեսականու (թե´ ծրագրային ապահովումների, թե´ սարքավորումների) համար կգործի 10-20% ԶԵՂՉ:
Պրինթինֆոն դարձավ մեր հաճախորդը
Մեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս «Պրինթինֆո» ՀՁ ՍՊԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգն արդեն հաջողությամբ տեղադրվել և շահագործվում են ընկերության գրասենյակում:
Մոսկվիչկա սուպերմարկետների ցանցը դարձավ մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկ սուպերմարկետով: Վերջերս «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը և մեր ընկերությունը կնքել էին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, TM 2010-B մատնահետքեր կարդացող չորս սարքերի հետ մեկտեղ, արդեն հաջողությամբ տեղադրվել և շահագործվում են ընկերության գլխամասում և խանութներում:
FlexAp-ը կմասնակցի DigiTec Expo 2011-ինՀարգելի Այցելուներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ DIGITEC EXPO 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում այցելելու մեր ընկերության տաղավարը, ինչպես նաև ներկա գտնվելու մեր ընկերության շնորհանդեսին:
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը դարձավ մեր հաճախորդը
Մեր հաճախորդների ցուցակը համալրվեց Հայաստանում մեծ ճանաչում ունեցող ևս մեկ կազմակերպությամբ: Մոտ 2 ամիս առաջ «ՍԹԱՐ» սուպերմարկետների ցանցը և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, TM 2010-B մատնահետքեր կարդացող սարքերի հետ մեկտեղ, արդեն հաջողությամբ տեղադրվել և շահագործվում են ընկերության գլխամասում և 18 խանութներում:
«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն ` մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, չորս TM 2010-B մատնահետքեր կարդացող սարքերի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են բանկի գլխամասում և երեք մասնաճյուղերում:
«ՋիԷնՍի-Ալֆա»-ն` մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, մեկ TM 2010-B մատնահետքեր կարդացող սարքի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են նրանց գրասենյակում:
Պողոսյան Պարտեզներ ՍՊԸ-ն դարձավ մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս «Պողոսյան Պարտեզներ» ՍՊԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, մեկ FP20 մատնահետքեր կարդացող սարքի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են նրանց այգում:
Ֆլեքսիբլ Ափլիքեյշնսը մասնակցեց "ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2011"-ինՍույն թվականի հունիսի 24-25 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 4-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում»-ը, որի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ):
Ֆորումի նպատակն էր նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
«Անի Պլազա Հյուրանոց»-ը դարձավ մեր հերթական հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, մեկ FP20 մատնահետքեր կարդացող սարքի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են նրանց հյուրանոցում:
Ավարտվեց "Դիակոնիա" բարեգործական հիմնադրամի "Շահառուների Կառավարման Համակարգ"-ի մշակումը«Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»-ը ավարտեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համար Շահառուների կառավարման համակարգի մշակումը, որի նպատակն է հիմնադրամի շահառուների և նրանց տրամադրվող օգնությունների վերաբերյալ տեղեկատվության պահպանումը:
Ֆլեքսիբլ Ափլիքեյշնսը մասնակցեց "ՏՏ-ն բանկերի համար" առաջին հանդիպմանըՍույն թվականի մարտի 25-ին տեղի ունեցավ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» բիզնեսի տարբեր ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառմանն ուղղված հանդիպումների շարքի առաջին հանդիպումը: Այն նվիրված էր բանկային ոլորտին և անց կացվեց Հայաստանի Բանկերի Միության գրասենյակի դահլիճում: Միջոցառումը կազմակերպվել էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից Հայաստանի Բանկերի Միության համատեղությամբ և ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:
Շնորհավոր Մարտի 8 !!!Սիրով շնորհավորում ենք աշխարհի բոլոր աղջիկներին և կանանց այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ: Մաղթում ենք ՁԵԶ քաջ առողջություն, հավերժ երիտասարդություն և անսահման կանացի երջանկություն: Թող Ձեր շուրջը միշտ լինի ուրախ գարնանային տրամադրություն` լի գեղեցիկ ծաղիկներով և անկեղծ ժպիտներով:
Սփյուռ ՍՊԸ-ի նախագիծն ավարտվեցՎերջերս մենք ավարտեցինք ևս մեկ նախագիծ, որն իրենից ներկայացնում էր Սփյուռ ՍՊԸ-ի «Հայաստանի Գործարար Տեղեկատու և Դեղին Էջեր» CD հրատարակման մեջ փոփոխությունների կատարում: Կատարված փոփոխությունների արդյունքում բարելավվել են CD-ի ընդհանուր աշխատանքը, արտաքին տեսքը և որոշ հնարավորություններ:
Օրիենթ Սթոն` մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս Օրիենթ Սթոն ՍՊԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, մեկ FP20 մատնահետքեր կարդացող սարքի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են նրանց գործարանում:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հաճախումների կառավարման համակարգումՀարգելի այցելուներ, ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հաճախումների Կառավարման Համակարգում առկա են նոր հնարավորություններ:
Նախ և առաջ տեղեկացնենք, որ ավելացվել է Աշխատակիցների Ներմուծման հնարավորություն: Այս նոր գործառույթը Ձեզ հնարավորություն կտա ներմուծել աշխատակիցների տվյալները .txt և .csv ձևաչափով ֆայլերից: Դուք կկարողանաք խնայել Ձեր ժամանակը, քանի որ այլևս ստիպված չեք լինի յուրաքանչյուր աշխատակցին առանձին ավելացնել համակարգում: Փոխարենը Դուք հնարավորություն կունենաք բոլոր աշխատակիցներին միանգամից ներմուծել համակարգ:
Իմէքս Գրուպ ՍՊԸ-ն` մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս Իմէքս Գրուպ ՍՊԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, հինգ FP20 մատնահետքեր կարդացող սարքերի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են նրանց մոտ:
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն` մեր նոր հաճախորդըՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, երկու FP20 մատնահետքեր կարդացող սարքերի հետ մեկտեղ, արդեն տեղադրվել են նրանց մոտ:
Նոր հաճախորդ - Երևան հեռուստաընկերություն"DigiTec Expo 2010" ՏՀՏ ցուցահանդեսի շնորհիվ մենք ձեռք բերեցինք նոր գործարար ծանոթություններ, որոնց շարքում էր նաև մեր հաջորդ հաճախորդը` Երևան հեռուստաընկերությունը: Մեր տաղավարը այցելելուց հետո, նրանք հետաքրքրվեցին թե′ մեր Հաճախումների Կառավարման Համակարգով, թե′ FLEXAP WATCHER համակարգչի աշխատանքի մոնիթորինգի համակարգով, և որոշ ժամանակ հետո որոշում կայացրեցին այս երկու համակարգերը գնելու և իրենց ընկերությունում ներդնելու մասին: Արդյունքում, վերոնշյալ երկու համակարգերը, FP20 մատնահետք կարդացող սարքի հետ մեկտեղ, արդեն տեղադրված են Երևան հեռուստաընկերությունում:
Ֆլեքսիբլ Ափլիքեյշնսը մասնակցեց "ԴիջիԹեք Էքսպո 2010"-ինՍ.թ. հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անց կացվeց «ԴիջիԹեք Էքսպո 2010» 6-րդ ամենամյա տեղեկատվական տեխմնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է
- ստեղծել գործարար միջավայր Տեղեկատվական և հեռահաղորդակցական (ՏՀՏ) և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների և պետական, գործարար ու անհատ սպառողների միջև
- ներկայացնել հայաստանյան և միջազգային ՏՀՏ/ԲՏ ընկերությունների վերջին ձեռքբերումները
- նպաստել հայաստանյան և միջազգային ընկերությունների միջև գործարար կապերի ընդլայնմանը
Ծաղկաձորում տեղի ունեցավ IT Club-ի 20-րդ հանդիպումըԾաղկաձորում առաջին անգամ մեկնարկել է արտագնա IT ակումբի # 20-րդ հանդիպումը, որն իր շուրջն է հավաքել տեղեկատվական- հեռահաղորդակցական ոլորտով հետաքրքրվող ուսանողների, ՏՏ մասնագետների եւ տարբեր ընկերությունների ղեկավարների:
IT ակումբի նպատակը հայաստանյան ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելն է: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց IT ակումբի հիմնադիրներից Արման Աթոյանը:
«IT ակումբն իր շուրջն է հավաքում տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց եւ միասին փորձում ենք քննարկել ՏՏ ոլորտի խնդիրները: Այս անգամ արտագնա հանդիպման քննարկման հիմնական առանցքում է նորաստեղծ (start-up) ընկերությունների ստեղծման խնդիրները»,- ասաց Աթոյանը:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության Անձնակազմի կառավարման համակարգը արդեն տեղադրվել և շահագործվում է«Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»-ը ավարտեց ևս մեկ նախագիծ, որն իրենից ներկայացնում էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության համար Անձնակազմի կառավարման համակարգի մշակումը: Այժմ համակարգն արդեն տեղադրված է Քրեակատարողական վարչությունում և սկվել է շահագործման փուլը:
Ավարտվեց "Այ ԹԻ Լոջիք Տեք"-ի համար գույքագրման համակարգի մշակումը«Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»-ը ավարտեց «Այ Թի Լոջիք Տեք» ընկերության համար «Ինտերակտիվ Մոբայլ Մենեջեր» պահեստի գույքագրման ծրագրի մշակումը:
«Ինտերակտիվ Մոբայլ Մենեջեր»-ը գույքագրման համակարգ է սուպերմարկետների համար, որը նախատեսված է աշխատելու շտրիխ կոդեր կարդացող սարքերի հետ: Համակարգի հիմնական գործառույթներն են սուպերմարկետների պահեստների ապրանքների գույքագրումը, ինչպես նաև պահեստում առկա ապրանքների և ապրանքների գնապիտակների համեմատումը տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հետ:
Նոր հաճախորդ - Նիկիտա Մոբայլ ՍՊԸ"DigiTec Business 2010" ֆորումի առաջին դրական արդյունքը իրեն երկար սպասեցնել չտվեց: Ֆորումի ընթացքում մեր ընկերության տաղավար այցելած «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Յաղջյանը ցանկություն հայտնեց ձեռք բերել և իրենց ընկերությունում տեղադրել մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների կառավարման համակարգը: Ֆորումից մի քանի օր անց պայմանագիրը կնքվեց և նշված համակարգը, երկու FP20 մատնահետքեր կարդացող սարքերի հետ մեկտեղ, տեղադրվեցին «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ի Երևանյան գրասենյակում և Աբովյան քաղաքում գտնվող մասնաճյուղում:
ՏՀՏ Լիդերների հանդիպում ԾաղկաձորումՀունիսի 12-13-ը Ծաղկաձորի "Կեչառիս" հանգստյան տանը տեղի ունեցավ "ՏՀՏ լիդերների հանդիպում" ֆորումը, որի նպատակն էր ոչ պաշտոնական միջավայրում քննարկել Հայաստանում ՏՀՏ ոլորտի կրթության խնդիրները:
Ֆորումի կազմակերպիչներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
Ֆլեքսիբլ Ափլիքեյշնսը մասնակցեց "ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2010"-ինՍույն թվականի հունիսի 9-10-ը "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում տեղի ունեցավ 3-րդ ամենամյա միջազգային "DigiTec Business 2010" ցուցահանդես-ֆորումը, որի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: Այս տարի ֆորումն անց կացվեց "Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն" խորագրով: Ֆորումին ներկայացվեցին ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորտներում`
- Ֆինանսներ և բանկային համակարգ
- Տուրիզմ
- Առևտուր և պահեստների կառավարում
- Շինարարություն
- Տրանսպորտ և կապ
- Բժշկություն և դեղագործություն
Հասանելիություն Համացանցով - Հաճախումների Կառավարման Համակարգի նոր հնարավորությունըՀարգելի այցելուներ, մենք ունենք հիանալի նորություն մեր ապագա հաճախորդների համար:
Վերջերս մեր Հաճախումների կառավարման համակարգում ավելացվել է Համացանցով հասանելիության հնարավորություն, ինչը նշանակում է, որ այժմ համակարգի օգտվողների համար տվյալների բազան հասանելի կլինի նաև Համացանցի միջոցով:
Մեր նոր հաճախորդը` «Օվալ» պլաստիկ ՍՊԸՄեր հաճախորդների ցուցակը համալրվեց ևս մեկով: Վերջերս «Օվալ» պլաստիկ ՍՊԸ-ն և մեր ընկերությունը կնքեցին պայմանագիր, ըստ որի մեր ընկերության կողմից մշակված Հաճախումների Կառավարման Համակարգը, երկու FP20 մատնահետքեր կարդացող սարքերի հետ մեկտեղ, շուտով կտեղադրվի նրանց մոտ:
Ֆլեքսիբլ Ափլիքեյշնսը սկսում է վաճառել Ժամերի գրանցման տերմինալներՖլեքսիբլ Ափլիքեյշնս ընկերությունը սկսել է վաճառել 3 տեսակի Ժամերի գրանցման տերմինալներ: Դրանք են Ձեռքի բիոմետրիկ տվյալներ կարդացող սարքերը, Մատնահետքեր կարդացող սարքերը և Քարտեր կարդացող սարքերը: Ընդհանուր առմամբ, այժմ մենք կարող ենք առաջարկել մեր հաճախորդներին 7 տարբերի մոդելների սարքեր, որոնք բոլորն ինտեգրված են մեր Հաճախումների կառավարման համակարգին:
Հաճախումների կառավարման համակարգի վեբ տարբերակըՖլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ-ն սկսել է նոր նախագիծ` Աշխատակիցների հաճախումների կառավարման համակարգի վեբ տարբերակը: Այն կներառի ընկերության արտադրանք հանդիսացող Հաճախումների կառավարման համակարգում առկա բոլոր գործառույթները, ինչպես նաև կներկայացնի որոշ նոր գործառույթներ:
Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ-ն միացել է Microsoft BizSpark Startup ԾրագրինՖլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ-ն այժմ անդամակցում է Microsoft BizSpark Startup ծրագրին, որը գլոբալ ծրագիր է նախատեսված արագացնելու սկզբնական փուլում գտնվող սկսնակ ձեռնարկությունների հաջողությունը: BizSpark-ը սկսնակ ձեռնարկություններին տրամադրում է ծրագրային ապահովում, աջակցություն և տեսանելիություն:
Շնորհավոր Մարտի 8 !!!Սիրելի կանայք և աղջիկներ, Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ընկերությունը սիրով շնորհավորում է Ձեզ այս յուրահատուկ Կանանց Տոնի կապակցությամբ:
Ցանկանում ենք Ձեզ երջանկություն և գեղեցկություն!!! Թող այս յուրահատուկ օրը պարգևի Ձեզ շատ ժպիտներ և անմոռանալի պահեր: Միշտ ԺՊՏԱՑԵՔ և միշտ եղեք ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ...
ՏՀՏ լիդերների հանդիպում ԱղվերանումՍույն թվականի փետրվարի 26-ից 28-ը Աղվերանի "Արթուրս" հանգստյան տանը տեղի ունեցավ հերթական “ՏՀՏ լիդերների հանդիպում” ֆորումը, որը նվիրված էր ոչ միայն Տեղեկատվական և Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների ոլորտում եղած խնդիրներին, այլ նաև ՏՀՏ-ի կիրառմանը տնտեսության այլ ոլորտներում: Ֆորումի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ):
Բարի Գալուստ մեր ՎեբկայքՀարգելի Այցելու, ուրախ ենք հայտարարելու մեր Վեբկայքի բացման մասին: Այս պահից սկսած մենք հասանելի կլինենք Ձեզ համար ցանկացած պահի: Վեբկայքում Դուք կարող եք ծանոթանալ մեր ընկերության գործունեությանը, կատարված աշխատանքներին և աշխատանքի մեթոդոլոգիային:

Հասցե` Արշակունյաց պող. 2, 4-րդ հարկ, 411 սենյակ, 0023 Երևան, Հայաստան
Հեռախոս` (+374 10) 521775 (ներքին`400), (+374 60) 501775
Բջջային` (+374 99) 094415
Էլ.-փոստ` info@flexap.am | info@flexible-applications.com
