Նորություններ

Նոր մատնահետք և քարտ կարդացող սարք ֆոտոխցիկով և Wi-Fi-ով
Հարգելի Այցելուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր... Ավելին


Հատուկ առաջարկ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ համար
Սիրելի կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային... Ավելին


ՏՏ խորհրդատվություն

Մեր ընկերությունը տրամադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ մի շարք խորհրդատվական ծառայություններ: Խորհրդատվությունը հիմնականում տրամադրվում է հետևյալ հարցերի շուրջ`

  • ՏՏ-ի ներդրում
    Ունե՟ք օգնության կարիք ձեր ընկերությունում ՏՏ-ի ներդրման հարցում: Չգիտեք, թե ո՟ր լուծումներն են առավել անհրաժեշտ և հարմար ձեր բիզնեսի համար: Մենք կարող ենք վերլուծել ձեր ընկերության տեխնոլոգիական վիճակը և առաջարկել ձեր պահանջները բավարարող լուծումներ, ռազմավարություններ, տեխնոլոգիաներ և գործընթացներ:
  • Վեբ ռազմավարություն
    Ընկերությունները շարունակ փնտրում են ուղիներ, թե ինչպես Համացանցը կարող է օգնել բարելավելու իրենց ծառայությունների և արտադրանքի մատուցման արդյունավետությունը: Մենք կարող ենք օգնել ձեզ ընտրել Համացանցի օգտագործման ձեր լավագույն ուղին:
  • Համակարգչային տեխնիկայի և ծրագրերի ընտրություն
    Մենք կարող ենք օժանդակել ձեզ ճիշտ և ձեր պահանջներին բավարարող համակարգչային տեխնիկայի և ծրագրերի ընտրության հարցում: Նաև մենք կտրամադրենք ձեզ խորհրդատվություն տեխնիկայի տարբեր կոմպոնենտների, ինչպես նաև ծրագրերի համատեղելիության վերաբերյալ:
  • Ցանցերի ճարտարապետություն
    Մեր մասնագետները կարող են օգնել ձեզ նախագծել ձեր տեղանքին և պահանջներին համապատասխան լոկալ ցանցի ճարտարապետություն:

Մեր ընկերությունը խորհրդատվական ծառայություններ կարող է տրամադրել տարբեր եղանակներով` համաձայն ձեր պահանջների: Որոշ ծառայություններ, որոնք չեն պահանջում շատ ռեսուրսների ներգրավվածություն, կարող են տրամադրվել հեռախոսի միջոցով և անվճար: Իսկ եթե խորհրդատվության տրամադրման համար ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ, ապա ժամկետը և արժեքը կքննարկվեն և կհամաձայնեցվեն ձեր հետ:

Ունե՟ք մասնագիտական խորհրդատվության կարիք վերոնշյալ և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ: Մի երկմտեք կապվել մեզ հետ հենց հիմա:

Հասցե` Արշակունյաց պող. 2, 4-րդ հարկ, 411 սենյակ, 0023 Երևան, Հայաստան
Հեռախոս` (+374 60) 501775, (+374 99) 094415
Էլ.-փոստ` info@flexap.am | info@flexible-applications.com

© 2013 Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս ՓԲԸ