Հարգելի Այցելուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր...
Սիրելի կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային...

Մեր ընկերությունը տրամադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ մի շարք խորհրդատվական ծառայություններ: Խորհրդատվությունը հիմնականում տրամադրվում է հետևյալ հարցերի շուրջ`
- ՏՏ-ի ներդրում
Ունե՟ք օգնության կարիք ձեր ընկերությունում ՏՏ-ի ներդրման հարցում: Չգիտեք, թե ո՟ր լուծումներն են առավել անհրաժեշտ և հարմար ձեր բիզնեսի համար: Մենք կարող ենք վերլուծել ձեր ընկերության տեխնոլոգիական վիճակը և առաջարկել ձեր պահանջները բավարարող լուծումներ, ռազմավարություններ, տեխնոլոգիաներ և գործընթացներ: - Վեբ ռազմավարություն
Ընկերությունները շարունակ փնտրում են ուղիներ, թե ինչպես Համացանցը կարող է օգնել բարելավելու իրենց ծառայությունների և արտադրանքի մատուցման արդյունավետությունը: Մենք կարող ենք օգնել ձեզ ընտրել Համացանցի օգտագործման ձեր լավագույն ուղին: - Համակարգչային տեխնիկայի և ծրագրերի ընտրություն
Մենք կարող ենք օժանդակել ձեզ ճիշտ և ձեր պահանջներին բավարարող համակարգչային տեխնիկայի և ծրագրերի ընտրության հարցում: Նաև մենք կտրամադրենք ձեզ խորհրդատվություն տեխնիկայի տարբեր կոմպոնենտների, ինչպես նաև ծրագրերի համատեղելիության վերաբերյալ: - Ցանցերի ճարտարապետություն
Մեր մասնագետները կարող են օգնել ձեզ նախագծել ձեր տեղանքին և պահանջներին համապատասխան լոկալ ցանցի ճարտարապետություն:
Մեր ընկերությունը խորհրդատվական ծառայություններ կարող է տրամադրել տարբեր եղանակներով` համաձայն ձեր պահանջների: Որոշ ծառայություններ, որոնք չեն պահանջում շատ ռեսուրսների ներգրավվածություն, կարող են տրամադրվել հեռախոսի միջոցով և անվճար: Իսկ եթե խորհրդատվության տրամադրման համար ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ, ապա ժամկետը և արժեքը կքննարկվեն և կհամաձայնեցվեն ձեր հետ:
Ունե՟ք մասնագիտական խորհրդատվության կարիք վերոնշյալ և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ: Մի երկմտեք կապվել մեզ հետ հենց հիմա:

Հասցե` Արշակունյաց պող. 2, 4-րդ հարկ, 411 սենյակ, 0023 Երևան, Հայաստան
Հեռախոս` (+374 10) 521775 (ներքին`400), (+374 60) 501775
Բջջային` (+374 99) 094415
Էլ.-փոստ` info@flexap.am | info@flexible-applications.com
