Հարգելի Այցելուներ, Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր Մուտքի/Ելքի կառավարման և ժամերի գրանցման սարքերի տեսականին համալրվել է ևս մի նոր...
Սիրելի կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում ենք ՁԵԶ Կանանց Միջազգային Տոնի կապակցությամբ: Ցանկանում ենք ՁԵԶ բարձր գարնանային...

Գիտակցելով, որ նախագծերի իրականացման և կառավարման մեթոդաբանության ճիշտ ընտրությունը նախագծի հաջողության հիմնական գործոններից է, մենք փորձել ենք մշակել մեր ընդհանուր մեթոդաբանությունը, որը հիմնված է թե նախագծերի կառավարման միջազգային չափորոշիչների վրա, թե մեր նախկին փորձից ձեռք բերած գիտելիքների վրա: Նաև պարզ գիտակցելով, որ յուրաքանչյուր նախագիծ յուրահատուկ է և յուրաքանչյուր հաճախորդ անհատական մոտեցման կարիք ունի, մենք մեր աշխատանքային մեթոդաբանության հիմքում դրել ենք ճկունությունը, որպեսզի հնարավոր լինի մեթոդաբանությունը հեշտությամբ տեղայնացնել ըստ յուրաքանչյուր նախագծի հիմնական բնութագրիչների, որոնցից են օրինակ ծավալը, տևողությունը և բյուջեն:
Մեր մեթոդաբանության մեկ այլ հիմնական հատկանիշներից է նախագծերի իրականացման փուլային մոտեցումը, որը ենթադրում է ընդհանուր նախագծի բաժանում որոշ տրամաբանական փուլերի: Նախագծերի իրականացման մեր գործընթացը մենք բաժանել ենք հետևյալ ընդհանուր փուլերի` Պահանջների ուսումնասիրում, Նախագծում, Մշակում և Ներդնում:

Պահանջների ուսումնասիրում
Մինչ ծրագիրը նախագծելը և մշակելը, անհրաժեշտ է սահմանել ծրագրի բնույթը և բովանդակությունը: Այսպիսով, մեր առաջին նպատակն է բացահայտել և ուսումնասիրել ձեր պահանջները, հստակ սահմանել ինչ է անհրաժեշտ անել և մշակել նախագիծը իրականացնելու պլան: Մասնավորապես, այս փուլում մենք իրականացնում ենք հետևյալ գործողությունները`
- Հանդիպումներ և քննարկումներ պահանջների բացահայտման նպատակով
- Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն
- Պահանջների սահմանում
- Նախագծի պլանավորում
Նախագծում
Այժմ, երբ արդեն ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչ է անհրաժեշտ անել, մենք, աշխատելով ձեր և ձեր խմբի հետ, սահմանում և նախագծում ենք լավագույն լուծումը և մշակում տեխնիկական առաջադրանք, որն ընդգրկում է թե մեր նախագծի պլանը, թե ծրագրի պահանջների նկարագրությունը: Այսպիսով, նախագծման փուլում մենք իրականացնում ենք հետևյալ գործողությունները`
- Գործառութային նախագծում
- Տեխնիկական նախագծում
- Տեխնիկական առաջադրանքի մշակում
Մշակում
Մշակման փուլը հիմնականում ամենաժամանակատարն է: Այս փուլում մենք մշակում ենք և թեսթավորում ծրագիրը, ինչպես նաև մշակում անհրաժեշտ փաստաթղթերը: Հիմնական գործողությունները, որոնք ընդգրված են այս փուլում, հետևյալն են`
- Կոդավորում
- Թեսթավորում/Որակի ստուգում
- Փաստաթղթերի մշակում
- Փոփոխության կառավարում
Ներդնում
Ծրագրի ներդնումը, հավանաբար, ամբողջ գործընթացի ամենակարևոր փուլն է, չէ որ հենց այս փուլում են օգտվողները սկսում օգտագործել ծրագիրը: Ահա թե մենք ինչ ենք անում այս փուլում՝
- Ծրագրի և անհրաժեշտ տեխնիկայի տեղակայում
- Տվյալների փոխանցում
- Օգտվողների վերապատրաստում
- Օգտվողի ընդունման թեսթավորում
- Նախագծի վերանայում
Ընդհանուր առմամբ, ծրագրերի մշակման գործընթացի կարևոր հատկություններից մեկն այն է, որ այն իտերատիվ գործընթաց է: Չի բացառվում, որ մեկ նախագծի իրականացման ընթացքում այս փուլերը կրկնվեն մի քանի անգամ: Օրինակ, լինելով Մշակման փուլում, մենք կարող ենք բացահայտել, որ ծրագրի մոդուլներից մեկը չի աշխատում այնպես, ինչպես նախատեսված էր: Այս փաստը կստիպի մեզ, մինչև կոդում անհրաժեշտ փոփոխություններ կատարելը, վերադառնալ Պահանջների Ուսումնասիրման և Նախագծման փուլերին:

Հասցե` Արշակունյաց պող. 2, 4-րդ հարկ, 411 սենյակ, 0023 Երևան, Հայաստան
Հեռախոս` (+374 60) 501775, (+374 99) 094415
Էլ.-փոստ` info@flexap.am | info@flexible-applications.com
